...թե Հրազդանի քաղաքապետի ընտրություններին Սասուն Միքայելյանի շտաբի պետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքիր քարոզչական մարտավարություն է առաջարկել իրականացնել. անկախ իրենց «թունդ ընդդիմադիրի» համբավից, ակտիվորեն օգտագործել հետևյալ քաղտեխնոլոգիան` «Սասունը նախագահականից «դաբրո» ունի»: Ի դեպ, հրազդանցիներն էլ իրենց հերթին խոսում են, որ Նիկոլը կապեր ունի Բաղրամյան 26-ում, իսկ գործող քաղաքապետը չի վայելում իշխանությունների աջակցությունը: Սասուն Միքայելյանն էլ իր հերթին հարցազրույցներում ասում է. «Եթե թողնեն՝ հաղթեմ, անպայման կհաղթեմ»: ՀՀԿ-ում ժպիտով են վերաբերվում այս ամենին. Սասունը նախորդ ընտրություններին նույն քաղտեխնոլոգիան էր իրականացնում, ավելին` խոսակցություններ կային, որ նա նախկինում ցանկացել է հանդիպել իր հրամանատար, «սարատնիկ» Սերժ Սարգսյանի հետ, որովհետև լավ գիտի, որ անգամ ամենաթունդ ընդդիմադիրները Հայաստանում ի վիճակի չեն սեփական վարկանիշը ամրապնդելու` առանց բարձրագույն իշխանության «ադաբրայմսի»: Ասում են` նույն շարքում էր նաև Նիկոլի հանդիպումը մարզպետի` Սերժ Սարգսյանի հետ փայլուն հարաբերությունների մեջ գտնվող Գագիկ Ծառուկյանի փեսայի հետ: